Հանդիպում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Լուսինե Ղազարյանի հետ

Բաց դասի նկարագիր

Գրառում են սովորողները

Հայերեն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում այս շաբաթ լեզուների օրեր է, և այդ առիթով իսպաներենի դասավանդող ընկեր Ռուզաննան կրթահամալիր հրավիրեց՝ Բրյուսովի անվան համալսարանի իսպաներենի դասախոս Լուսինե Ղազարյանին։
Հանդիպման ընթացքում ծանոթացանք, քննարկեցինք թե ինչու՞ ենք հենց իսպաներեն լեզուն ընտրել։ Խոսեցինք լեզուներից, երազանքներից, մասնագիտություններից, չնայած հանդիպումը մի դասաժամի շրջանակներում էր՝ շատ արդյունավետ և հետաքրքիր անցավ։Հանդիպումն իրապես կարևոր էր ինձ համար, քանի որ ես հասկացա, որ թեկուզ ոչ լիարժեք, բայց կարողանում եմ հաղորդակցվել իսպաներենով։
Շատ ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն նման հանդիպումների ներկա գտնվելու և մասնակցելու։-Մարի Կարապետյան 10-րդ դասարան

Քանի որ Լուսինե Ղազարյանը երկար տարիներ աշխատել է որպես զբոսավար, ներկայումս Կատենա տուրիստական գործակալության տնօրենն է, իհարկե, խոսք գնաց նաեւ զբոսաշրջության, իրականացվող կրթական փոխանակումների մասին։ Դա ինձ շատ հետաքրքրեց, քանզի զբոսաշրջությունը ուղիղ կապ ունի իմ ապագա մասնագիտության հետ:Այսպիսով՝ այս հանդիպումից ես ձեռք բերեցի՝ նոր ծանոթություն, նոր գիտելիքներ, իսպաներեն խոսելու հնարավորություն եւ ամենակարեւորը հետաքրքրություն Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նկատմամբ։ Հուսով եմ սա վերջին հանդիպումը չէր Լուսինե Ղազարյանի եւ նրա նման այլ մասնագետների հետ, քանի որ վստահ եմ, մյուս հանդիպումները ավելի հետաքրքիր են անցնելու եւ նոր տպավորություններ են պարգևելու սովորողներին։ Շնորհակալ եմ կրթահամալիրին եւ ընկեր Ռուզաննային՝ այսպիսի հնարավորություններ օտար լեզու սովորողներին տալու համար։-Անի Սմբաթյան 11-րդ դասարան

Իսպաներեն

Esta semana celebramos los días del idioma en el complejo educativo Mkhitar Sebastatsi y por esa razón la profesora de español Sra. Ruzanna invitó al complejo educativo a la profesora de español de la Universidad de Brusov, Lusine Ghazaryan.
Durante la reunión, nos reunimos y discutimos por qué elegimos el español. Hablamos de idiomas, sueños, profesiones, aunque el encuentro no duro mucho, pero era muy efectivo e interesante.
El encuentro fue muy importante para mí, porque me di cuenta de que puedo comunicarme en español.
Estoy muy feliz de tener la oportunidad de asistir y participar en tales reuniones․-Presenta Mari Karapetyan

Este encuentro con Lusine Ghazaryán me dio una nueva amistad, nuevos conocimientos, la oportunidad de hablar español y, lo más importante, interés en mi futuro campo y en relación con la Universidad V. Brusov. Espero que este no sea el último encuentro con Lusine Ghazaryán y otros profesionales como ella, porque estoy seguro de que los otros encuentros serán más interesantes y darán nuevas impresiones a los estudiantes. Agradezco a nuestro Complejo Educativo y a la Sra. Ruzanna por la oportunidad que le han brindado a los estudiantes de aprender un idioma extranjero.-Ani Smbatyan

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы