Դիրքորոշում և արժեք

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  օգոստոսի 22-ից իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում
Դիրքորոշում և արժեք (մոդուլ)

Ժամաքանակը՝ 10 ժամ,1 կրեդիտ
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ, 3 կրեդիտ
Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլհասցե՝ nikonar@mskh.am, 094208440
Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար, էլփոստով


ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Օգոստասի 22-ից հոկտեմբերի 31
Նոյեմբերի 4. վկայագրերի հանձնում
դասընթաց՝ սեպտեմբերի 12-16, Ավագ դպրոց, ՏՀՏ լաբ.

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ
Հետազոտական աշխատանք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Աշխատանք

  • Ի՞նչ ենք հասկանում կարողունակությունների բնութագրիչ ասելով։
  • Բնութագրիչների ձևակերպման ի՞նչ չափանիշներ գիտեք։
  • Ինչպե՞ս եք կիրառվում բնութագրիչները
  • Որո՞նք են բնութագրիչների մակարդակները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։
    Հանդիպումների արդյունքում՝
    Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Աշխատանք

1.Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։ «Համայնք» եզրույթն այստեղ օգտագործվում է մի
այնպիսի սոցիալական կամ մշակութային խումբ ներկայացնելու համար,
որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական
շրջանակը և որին նա պատկանելու զգացում ունի ։ Կան խմբերի բազմաթիվ
տեսակներ, որոնք այստեղ կարող են արդիական լինել, օրինակ՝ մարդիկ,
ովքեր ապրում են կոնկրետ աշխարհագրական տարածքում (օրինակ՝
հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ՝ օրինակ
Եվրոպա կամ Աֆրիկա, կամ իրապես՝ աշխարհը, «համաշխարհային
համայնքի» պարագայում), աշխարհագրորեն ավելի ցրված խումբ (օր.՝
էթնիկ խումբ, հավատքի խումբ, ժամանցային խումբ, որոշակի սեռական
կողմնորոշում ունեցող խումբ) կամ ցանկացած այլ բնույթի սոցիալական
կամ մշակութային խումբ, որի նկատմամբ անհատն ունի պատկանելության
զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և
քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի
ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։

2.Ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում: Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։ Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝

  1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
  2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձան միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփականգործողությունների ներգործության.
  3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն, նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու պատրաստակամություն.
  4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.
  5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից.
  6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր
  7. զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների,
  8. պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
  9. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում

3.«Ժողովրդավարական մշակույթ»— եզրույթը շեշտադրում է այն
հանգամանքը, որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ
առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների, իսկ այդ
հաստատություններն ու օրենքները չեն կարող գործնականում աշխատել,
եթե դրանք հիմնավորված չլինեն ժողովրդավարության մշակույթում, որն
է՝ քաղաքացիների և ինստիտուտների կողմից կիսած ժողովրդավարական
արժեքները, մոտեցումներն ու պրակտիկաները:

4.Ժողովրդավարությունը -Եվրոպայի խորհրդի երեք հենասյուներից մեկն է, և
ԵԽ անդամ պետություններում չպետք է որևէ երկմտանք լինի` մեր ապագա
հասարակություններում դրա՝ հիմնարար սկզբունք մնալու վերաբերյալ:
Որքան էլ կայացած լինեն մեր ինստիտուտները, միևնույն է, դրանք իրապես
ժողովրդավար կարող են գործել միայն այն դեպքում, երբ մեր քաղաքացիները
լիարժեք իրազեկ լինեն ոչ միայն իրենց ընտրական իրավունքների, այլև մեր
ինստիտուտների կրած արժեքների մասին։

5..Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ— Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը։ Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են։

6. «Մշակութային բազմազանություն» տերմինը նաև նշանակում է հարգանք այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով, որոնք են՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։ Երբեմն «մշակութային բազմազանություն» տերմինն օգտագործվում է՝ ցույց տալու համար մարդկային համայնքների կամ մշակույթների գոյությունը որևէ որոշակի տարածքում կամ առհասարակ աշխարհում։ «Գլոբալացում» տերմինի մեջ հաճախ մշակութային բազմազանության վրա բացասաբար ազդելու երանգ է դրվում։

7.Իրավունքի գերակայություն, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  • Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  • Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  • Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  • Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

8.Օրենքի գերակայություն նշանակում է, որ բոլոր ենթաօրենսդրական ակտերը և այդ ակտերի կիրառումը չպետք է հակասեն օրենքին։

9.Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Եթե յուրաքանչյուր ոք չունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելուհավասար հնարավորություն, ապա հասարակությունը կարող է կորցնել հսկայական ռեսուրսներ, հնարավորություններ ու մշտապես մնալ մարտական ռեժիմի մեջ:

10.Արդարությունը հասակագիտական կատեգորիա է։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից
  3. Մեթոդ․ երեք խումբ ստեղծել
    առաջին խումբ՝ կրտսեր դպրոցի
    երկրորդ խումբը՝ հիմնական դպրոցի
    երրորդ խումբը՝ Ավագ դպրոցի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները դուրս են բերում չափորոշչից (20ր)
    Խմբերի ներկայացն-քննարկում (20ր)
    Արդյունքները հրապարակել բլոգներում

V. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

7) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի
վերաբերյալ.

14) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն

օգտագործելիս.

16) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր
մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
17) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի
Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
18) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական,
տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և
հայրենասեր քաղաքացի.

21) վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.

23) ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և
հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ
անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
24) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և
արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները.
25) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները`
դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.
26) վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց
արդյունավետությունը.
27) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը,
տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.
28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝
գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու
անվտանգության կանոնները.
29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը
կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներո

30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական
հետաքրքրությունների.
31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի
ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու
ուղիներ և լինի հետևողական.
33) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու
համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու
կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.
34) վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
35) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և
ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու
արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.
36) ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և
պաշտպանվել.

37) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար
հնարավորությունների ընձեռման ապահովման համար.
38) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.
39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների
նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի
դերը համամարդկային արժեքների համատեքստում.

41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և
ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝
Մեթոդը՝
երեք բանալի, մեկ կողպեք․ Այս մեթոդը կարելի է կիրառել իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Առաջարկվում դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որոնք կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը:Այս մեթոդը ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Ես ընտրել էի Մարիետ Սիմոնյանի «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը։

Կառանձնացնեմ հետևյալ մտքերը․(բանալինները)

  • Մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի:
  • Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մադկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում:
  • Սիրելիներ միշտ են լինում, բայց հարազատ են բոլորը:(Սովորողը պիտի զգա, տեսնի քո ուրախությունը, ոգևորությունը իր առաջընթացի, իր ճիգի, ցանկության համար։ Պիտի ունենա այն զգացողությունը, որ ինքը քեզ համար միևնույնը չէ, դու անտարբեր չես իր ու իր հաջողությունների կամ դժվարությունների նկատմամբ: )

Իսկ որպես եզրափակում , հետևյալ միտքը կառանձնացնեմ ․(կողպեք)

Մանկավարժությունից դեն նետենք արհեստականությունը, ձևականությունը, իներցիայի ուժը և վստահենք ուսուցչի մտքին և սրտին։

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы