Los reyes խումբը կրթահամալիրում է

Իսպանական ռիթմեր կրթահամլիրում

Սկզբում նրանք նվագեցին, իսկ հետո մեզ առաջարկեցին երգել իրենց հետ։ Մեր խմբից մի քանի հոգի գնացին և միասին երգեցին։ Այնքան սիրուն էր հնչում։ Մենք սկսեցինք տալ մեզ հետաքրքրող հարցեր՝ իրենց խմբի ստեղծման, անվան հետ կապված։ Մենք նույնիսկ վերջում ամբողջ խմբով երգեցինք։ Ես շատ հավանեցի այդ խումբը, նրանք շատ տաղանդավոր են։-Ավագիմյան Աննա 11-րդ դասարան

Ունեցանք հիանալի երաժշտական ժամանց, լսեցինք խմբի կատարումները և, իհարկե, մենք էլ երգեցինք խմբի հետ։ Ստացվեց շատ հետաքրքիր, գեղեցիկ և հիշարժան հանդիպում մեզ համար և , վստահ եմ, որ խմբի անդամների համար նույնպես։-Աննա Հարությունյան 10-րդ դասարան

Յուրահատուկ խումբ է՝ յուրահատուկ ունակություններով։ Իրենց լսելը այնքան հաճելի էր, որ բոլորս մոռացել էինք ժամանակի զգացողությունը։ —Ղազարյան Մարի 9-րդ դասարան

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы