Այցելություն սահադաշտ

Էլ ինչ ճամբար , առանց սահադաշտ այցելության։ Մարզական ստուգատեսին իսպաներենի ջոկատը որոշեց մասնակցել նման կերպ։ Իսկ թե ինչ հավես ժամանակ անցկացրեցինք կպատմի ձեզ տեսնայութը և սովորողների պատումները։ Հատուկ շնորհակալություն Ալինա Թումասյանին …

Սահադաշտը լիովին մեր տրամադրության տակ էր։ Դե արի ու որքա՜ն ուզում ես սահի՛ր, ընկի՛ր, վե՛ր բարձրացիր ու կրկին անգամ փորձիր նոր հնարքներ․․․ Այդ միջավայրը այնքան արագ ձևավորվեց, որ շուտով բոլորս հմտացանք մեր զվարճալի գործում։

Իրականում, այդքան էլ հեշտ չէ միանգամից ընտելանալ նոր պայմանների․ այս դեպքում՝ կոշիկները փոխարինել չմուշկներով, իսկ հողը՝ սառցե հատակով։-Մանե Մազմանդյան 11-րդ դասարան

Սահադաշտը ճամբարականների ամենասիրելի վայրերից է, որտեղ ոչ միայն կարևոր է սահել իմանալ, այլ նաև ընկերասիրությունն ու օգնելու ցանկությունն է կարևոր։ Իրար օգնելով, ընկնելով ու միասին բարձրանալով ոչ միայն մեր ընկերներին սովորեցնում ենք սահել, այլ նաև ստեղծում ենք նոր հիշողություններ մեզ համար։-Աննա Հարությունյան 10-րդ դասարան

Քանի որ սա իմ ամենասիրած ձմեռային սպորտաձևն է, այդ օրը դարձավ ավելի յուրահատուկ, որովհետև կարողացա սահել և կիսել այդ հիշողությունները իմ ընկերների հետ։-Կարինե Միքայելյան 10-րդ դասարան

Սառույցի վրա, այն էլ չմուշկներով,  ես  ինձ կատարյալ  երջանիկ  եմ  զգում,  քանի  որ  միշտ երազել եմ գեղասահքի  գնալ։  Դե ինչ, եկավ սպասված օրը։ Բոլորս ոգևորված սահում էինք, միաժամանակ փորձելով  չընկնել,  սակայն դա մի փոքր անխուսափելի էր։-Լյուբա Պետրոսյան 11-րդ դասարան

Ամեն ինչ, այսպես ասած ,<<չափից դուրս>> հաճելի էր։ Երկու ջոկատով, երկու խումբ ընկերներով և ուսուցիչներով մի տեղ էինք գտնվում։ Միասին սահում, ինչու չէ նաև միասին ընկնում, միասին սովորում և, ամենակարևորը, բոլորս միասին այդ ամենից հաճույք ստանում։-Մարի Ղազարյան 9-րդ դասարան

Սահադաշտ հասնելու ճանապարհին ծավալվեց շատ հետաքրքիր խոսակցություններ, որը նպաստեց միմյանց ավելի լավ ճանաչելուն։ Իսկ արդեն սահադաշտում, միմյանց օգնելով, զրուցելով և կատակներ անելով, անցկացրեցինք ժամանակը։ -Քնարիկ Հակոբյան 10-րդ դասարան

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы